Եթե Մարտի 1–ի դատավարությունը ուզում են վերածել «Ով է Շուշին հանձնել» էժանագին թամաշայի, ուրեմն ես էլ ասեմ, թե ով է հանձնել

19-01-2021 17:26:02   | Հայաստան  |  Քաղաքական



Դե եթե Մարտի 1–ի դատավարությունը Քոչարյանի փաստաբանական խումբը` գլխավոր ամբաստանյալի դիրիժորությամբ ուզում է վերածել «Ով է Շուշին հանձնել» էժանագին թամաշայի, ուրեմն ես էլ ասեմ, թե ով է հանձնել։
 
Շուշիի հանձնման «գործը» սկսվեց հեն
ց էն ժամանակից, երբ պալատական հեղաշրջմամբ Քոչարյան Ռոբերտը դարձավ Հայաստանի նախագահ եւ սկսեց արցախցի իր բարեկամներին, յուզգյարներին հերթով–շարքով բերել Հայաստան, ու մի օր էլ տեսանք` Երեւանի կենտրոնում բոլորն արդեն ռոբասերժական ղարաբաղցիներ են (ի դեպ, հենց այդ տարիներին ստիպված էի վաճառել իմ Կիեւյանի վրայի բնակարանը, գնորդն էլ ղարաբաղցի էր, որը «մեծ հպարտությամբ» տեղեկացրեց ինձ` միայն Կիեւյան փողոցում իմ բնակարանը վեցերորդն է, որ ինքը գնեց)։ Շուշիի հանձնումը շարունակվեց Ռոբի ղեկավարության տարիներին, երբ էս նույն արցախցիներն ու հայաստանցի ռոբականներն սկսեցին թշնամուց բեթար դաժանությամբ թալանել Հայաստանը, խոչընդոտողներին ու իրենց խանգարողներին սպանել, եւ երբ «ռոմանտիկները» մտան խորհրդարան ու գնդակահարեցին ութ պետական այրերի, որոնցից մեկը Հաղթած բանակի հրամանատար Վազգեն Սարգսյանն էր։ Շուշիի հանձնումը շարունակվել է բոլոր այն տարիներին, երբ էս «Արցախի հերոս» Քոչարյանի եւ նրա «իրավահաջորդ» Սերժիկի օրոք Երեւանի կենտրոնում գնդակահարվեց առնվազն 10 Հայաստանի քաղաքացի, երբ Բանակի գեներալների դղյակներն սկսեցին «հպարտորեն» վերհառնել
դեպի երկինք, երբ քառօրյա պատերազմի ժամանակ զինվորները պաշտպանվում էին կանսեռվի տուփերով...
 
Էսպես շարունակվեց, շարունակվեց, շարունակվեց, Փաշինյան Նիկոլն էլ եկավ ու Քոչարյանի եւ Սերժիկի սկսած` «Շուշիի հանձնման գործը» շռնդալից հաջողությամբ ավարտին հասցրեց։
Այլ կարծիք կա՞։
Բախտներդ փորձեք։
 
Լրագրող
 
Դատարնի դիմաց ակցիայի լուսանկարները panorama.am-ի
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 1391 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար