Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի անդամներին

20-01-2021 19:25:37   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն



 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է
Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին։
 
Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին, ներքին և արտաքին քաղաքականությանը, գիտակրթական ոլորտի զարգացման առաջնահերթություններին ու հեռանկարներին առնչվող հարցեր:
 
Երկրի ղեկավարը նշել է, որ ներկայիս դժվարին շրջանում չափազանց կարևոր է Արցախի պետական համալսարանի՝ որպես մեր երկրի ուսումնական հանգուցային հաստատության դերակատարությունը կրթության որակի բարձրացման, արհեստավարժ կադրերի պատրաստման և երիտասարդ սերնդի դաստիարակման գործում, և պետությունը ջանքեր չի խնայելու մայր բուհի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին աջակցելու հարցում։ Նախագահ Հարությունյանի խոսքով՝ 2020-2021 ուսումնական տարվա համար Արցախի պետական համալսարանի հեռակա բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողները կազատվեն ուսման վարձ վճարելու բեռից, իսկ վարձավճարները կփոխհատուցի Արցախի Հանրապետության կառավարությունը։
 
Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհակալություն է հայտնել նախագահին անմիջական մթնոլորտում կայացած հանդիպման համար` խոստանալով առաջիկա ժամանակահատվածում ներկայացնել բուհի ուսումնական գործընթացի բարելավմանն ու զարգացմանն ուղղված բարեփոխումների նոր ծրագիր։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 296 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար