Մանրամասներ՝ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակցի սպանությունից

22-01-2021 14:13:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Արցախի Հանրապետության քննչական
կոմիտեից
հայտնում են, որ 2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ:
Դեպքի վայր են մեկնել ԱՀ քննչական խումբը՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի պետի գլխավորությամբ:
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Ավելի վաղ ԼՈՒՐԵՐ.com-ը գրել էր, որ  մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում  մեքենայում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակից Արթուր Ապրեսյանին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ։  Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախնական վարկածով Արթուր Ապրեսյանը ինքնասպան է եղել։ 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 252 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար