ՊԲ հայտարարությունը՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու մասին

26-01-2021 14:42:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
 
«Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անհայտ կորած զինծառայողների, պահեստազորայինների, աշխարհազորայինների և կամավորականների հարազատների.
 
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու համար
անհրաժեշտ է սեղմ ժամկետներում պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության բաժին ներկայացնել ծրագրի շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ հետևյալ փաստաթղթերը՝
 
- Շահառուի (անհայտ կորածի հայր, մայր, կին կամ ամուսին) անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, հաշվառման հասցե, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտ) կամ համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, կոնտակտային հեռախոսահամար:
 
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047 95 02 35 հեռախոսահամարով»:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 225 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար