Այս դժվարին ժամանակահատվածում առողջապահական համակարգն արել է հնարավորն ու անհնարը, եղել զինվորի կողքին. Անահիտ Ավանեսյան

28-01-2021 11:16:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ.
 
«Այսօր Հայոց բանակի օրն է. մեր երկրի անվտանգության երաշխավորի` հայ զինվորի տոնը, այն երիտասարդների, ովքեր ապացուցեցին, որ կարող են նայել պատերազմի անգութ աչքերին` համառ մարտեր մղելով թշնամու դեմ՝ հանուն մեր երկրի գոյության և ժողովրդի ինքնության:
Սակայն անհավասար մարտերում բազմաթիվ կորուստներ ունեցանք, ինչի համար խորապես ցավում ենք ու մեր զորակցությունը հայտնում նրանց ընտանիքներին:
 
Այս դժվարին ժամանակահատվածում առողջապահական համակարգն արել է հնարավորն ու անհնարը, եղել զինվորի կողքին, զօրուգիշեր պայքարել նրանց կյանքի համար, կազմակերպել վիրավորների տեղափոխումն ու բուժօգնությունը:
 
Հատուկ շնորհակալություն այն բժիշկներին ու կամավորներին, ովքեր վտանգելով իրենց կյանքը` շարունակել են կատարել մասնագիտական առաքելությունը, շնորհակալ ենք նաև ռազմական բժիշկներին, ովքեր մեծ նվիրումով փրկել են մեր հայորդիների կյանքերը:
 
Այսօր էլ հանրապետության բժշկական կազմակերպություններում շարունակում են բուժում ստանալ պատերազմից տուժած մեր զինվորները: Նրանց մաղթում ենք շուտափույթ ապաքինում, ուժ ու եռանդ` ապագա ծրագրերի իրագործման ճանապարհին:
 
Փա՛ռք ու պատիվ քեզ, հա՛յ զինվոր ու Հայո՛ց բանակ, խաղաղություն մեր երկրին»:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 218 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար