ՃՈ ուժեղացված ծառայություն Գեղարքունիքի և Տավուշի մարզերում


ՃՈ ուժեղացված ծառայություն Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

  • 29-01-2021 19:30:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու շրջանակում ՃՈ հերթական ուժեղացված ծառայություն է իրականացվել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։
 
ՃՊԾ բաժնի երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտերի ծառայողները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող՝ 4, փոխարինված համարնիշերով՝ 1, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 16, թաղանթապատված դիմապակիով 4 տրանսպորտային միջոց։ 9 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Բացի դրանից՝ հայտնաբերվել է երեք անձ, որոնք մեքենան վարել են առանց վարորդական իրավունքի վկայականի։
 
 
Ուժեղացված ծառայությունները պարբերական են՝ տեղեկացնում է ՃՈ-ն:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն