Ապրիլի 19-ին Բրատիսլավայում կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ պատարագ


Ապրիլի 19-ին Բրատիսլավայում կմատուցվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ պատարագ

  • 19-04-2011 09:48:49   | Սլովակիա  |  Հասարակություն
Ապրիլի 19-ին Բրատիսլավայի կենտրոնում գտնվող Ֆրանտիշկանյան եկեղեցում Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) եւ Սլովակիայի Հայ Համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը կազմակերպել է էկումենիկ պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պատարագը մատուցվելու է հայկական առաքելական եկեղեցու ավստրիական թեմի եւ Սլովակիայի, Չեխիայի ու Հունգարիայի հոգեւոր հովիվ` հայր Բարսեղ վարդապետ Պիլավչյանի գլխավորությամբ, Սլովակիայի կաթողիկե, ֆրանտիշկանյան, ավետարանական, հունա-կաթոլիկական, ճիզվիտական եկեղեցիների մասնակցությամբ: Էկումենիկ պատարագից անմիջապես հետո կկատարվի ծաղկեպսակի մատուցման արարողություն Բրատիսլավայի կենտրոնում տեղադրված, 2004թ.-ին Սլովակիայի Ազգային Խորհրդի /ԱԽ/ կողմից` Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը նվիրված, խաչքար-հուշակոթողի մոտ: Այնուհետեւ միջոցառման կազմակերպիչ Աշոտ Գրիգորյանը մասնակիցների պատվին կմատուցի ճաշկերույթ: Ինչպես տեղեկացնում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարությունը, միջոցառմանը իրենց մասնակցությունը արդեն հաստատել են Սլովակիայի Ազգային Խորհրդի փոխնախագահ Պավոլ Հրուշովսկին, ԱԽ առաջին նախագահ Ֆրնատիշեկ Միկլոշկոն, առաջին վարչապետ Յան Չառնոգուրսկին, գլխավոր դատախազի տեղակալ Մարտին Լաուկոն,մի շարք դեսպանատների ղեկավարներ, այլ պաշտոնատար անձինք, լրագրողներ: Արարողությունը կնկարահանվի սլովակյան մի շարք հեռուստատեսությունների կողմից եւ կհեռարձակվի նաեւ chelemendik.sk վեբ կայքով ու կտեղադրվի նաեւ <>-ում:
Նոյյան տապան  -   Հասարակություն