Առողջ կենսակերպ վարելու լավագույն հնարավորությունը. «Նեպտուն» մարզահամալիր (տեսանյութ, լուսանկարներ)


Առողջ կենսակերպ վարելու լավագույն հնարավորությունը. «Նեպտուն» մարզահամալիր (տեսանյութ, լուսանկարներ)

  • 05-02-2021 10:52:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Սպորտը ներդաշնակ և լիարժեք կյանքի անբաժան մասն է: Այն օգնում է պահպանել ոչ միայն ֆիզիկական առողջությունը: Պարբերական մարզումներն օգնում են նաև հավասարակշռել հոգեկան աշխարհը, զարգացնել կամային նոր որակներ և արդյունքում զգալիորեն բարելավել կյանքի որակը: Այն պայմանները, որոնք ստեղծված են «Նեպտուն» մարզաառողջարանային համալիրում նպաստում են իսկապես արդյունավետ պարապմունքների անցկացմանը: Այն հարմար է ինչպես ընտանիքով, այնպես էլ անհատապես մարզվելու համար:
 
2005 թվականին, երբ «Նեպտունը» նշեց իր հանդիսավոր բացումը, այն մայրաքաղաքի առաջին նման խոշոր մարզահամալիրներից մեկն էր: Այսօր էլ այն առանձնանում է իր ծառայությունների ծավալով ու որակով, առաջարկում մարզական ակտիվ պարապմունքներ անցկացնելու համար անհրաժեշտ լավագույն պայմանները: Այստեղ կարելի է մարզվել մարզասրահում, հաճախել լողի, կարատեի, պարի, յոգայի, ֆիթնեսի, շեյփինգի պարապմունքների:
 
Մարզասրահ
 
«Նեպտուն» մարզասրահը վերազինված է «MATRIX» և «LIFE FITNESS» ժամանակակից ու նոր մարզասարքերով: Վազքուղիներ ծրագրավորված են այնպես, որ յուրաքանչյուր մարզվողի համար ընտրվում է անհատական ծրագիր՝ ըստ բարդության, մարմնի զանգվածի, տևողության, ինչճի շնորհիվ մարզումներն էլ ավելի արդյունավետ են դառնում: Բացի այդ մարզվողը տեսնում է նաև այրվող կալորիաների քանակը, սրտի աշխատանքը և այլն: Վազքուղիներն ունեն նաև ինտերնետին միանալու հնարավորություն և վիրտուալ տեսահոլովակներ, որոնց շնորհիվ վազքուղու վրա անցկացրած ժամանակն աննկատ է անցնում: Մարզասարքերը բազմազան են, ու բոլորը վազքուղիների նման գերժամանակաից ու բազմաֆունկցոիոնալ, վստահեցնում է մարզասրահի տնօրեն Սամսոն Ավագյանը: Ու հենց մարզասարքերի հագեցվածությունն ու արդիականությունն է գրավում, որ այստեղ մարզվողներևի թիվը օրեցօր ավելանում է:
 
Բայց դա չէ այս վայրի միակ առավելությունը: «Նեպտուն» մարզասրահի մարզիչներչը նաև անհատական սննդակարգ են մշակում՝ ինչպես մկանային զանգված լրացնելու, այնպես էլ նիհարելու համար՝ նշանակելով ճիշտ ու բալանսավորված սնունդ: Բոլոր մարզասրահներում գործում է օդափոխության բարձրակարգ համակարգ, ինչը էլ ավելի հարմարավետ է դարձնում պարապմունքները: Մարզասարքերը պարբերաբար օրվա ընթացքում ախտահանվում են՝ ապահովելով ախտազերծված անվտանգ միջավայր: Ի դեպ «Նեպտուն» մարզասրահում գործում է կանանց համար առանձնացված մարզասրահ:
 
Լող
 
Լողի պարապմունքներըևս «Նեպտուն» մարզահամալիրում իրականացվում են թե՛ սիրողական, թե պրոֆեսիոնալ մակարդակում: Այստեղ պարապող երեխաներն ու պատանիները դառնում են պրոֆեսիոնալ լողորդներ, մասնակցում հանրապետական և միջազգային պրոֆեսիոնալ մրցաշարերի: Լավագույն արդյունքներ գրանցողները ներառվում Հայաստանի լողի պատանեկան հավաքականի կազմում: «Նեպտուն» մարզահամալիրում լողի պարապմունքները վարում է մարզչական ուժեղ պրոֆեսիոնալ թիմ՝ Հայաստանի լողի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արման Վահանյանի ղեկավարությամբ: Նրա նախկին սաներից Նարեկ Աթոյանն ինքն այսօր արդեն մարզիչ է: Նրա խոսքով իրենց նպատակն է դաստիարակել առողջ սերունդ և միջազգային մրցաշարերում հաջողություններ գրանցող լողորդներ:
 
Կարատե
 
Պրոֆեսիոնալ մարզչական թիմ է աշխատում նաև կարատեի խմբակում, որը գործում է 3 տարուց ավելի և ունի 30-ից ավելի սաներ: Ընդունելությունը կատարվում է 3 տարեկանից, կարող են ընդունվել նաև աղջիկներ: Մարզիչները բոլոր միջազգային ճանաչում ունեցող ունեցող տիտղոսակիր մարզիկներ են՝ Էմին Ղազարյանը Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն է, Րաֆֆի Թորոսյանը՝ Աշխարհի չեմպիոն,իսկ Դավիթ Հակոբկոխվյանը՝ Եվրոպայի չեմպիոն է: Այսօր արդեն նրանք են պատրաստում տիտղոսակիր սաներ: Այստեղ մարզվողների մեջ կան Հայաստանի, Կովկասի և բազմաթիվ այլ մեդալակիրներ: Դավիթ Հակոբկոխվյանի հավաստմամբ կարատե պարապող երեխաները լինումեն ավելի կարգապահ ունենում են կամային ավելի բարձր որակներ, և որ ամենակարևորն է, շեշտում է Եվրոպայի չեմպիոնը, նրանք սովորում են աշխատել իրենց սխալների վրա, ուղղել դրանք, սովորում են սովորել. Կարևոր հատկություն, որը տանում է ինքնազարգացման ու կատարելագործման ճանապարհով:
 
Պար
 
«Նեպտուն» մարզահամալիրում գործում է նաև պարի և սպորտային պարերի մասնագիտացված դպրոց: Ընդունելությունը 5 տարեկանից:
Ի դեպ «Նեպտունում» է գործում Երևանում իր տեսակի մեջ միակ միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային պարերի բարձրակարգ դահլիճը: Այստեղ անցկացվում են պարային լայնամասշտաբ մրցույթներ: Դահլիճն ունի լուսային հատուկ էֆֆեկներ ու տեխնիկական հզոր հագեցվածություն, հանձնաժողովի համար հատկացված հանգստի սենյակ:
 
Ֆիթնես
 
Իհարկե լինբել ժամանակակից մարզահամալիր և չունենալ ֆիթնեսի, շեյփինգի ու յոգայի պարապմունքներ անհնար է: «Նեպտուն» մարզահամալիրում ֆիթնեսի, շեյփինգի ու յոգայի պարապմունքներն անցկացվում են ընդարձակ ու լուսավոր մարզադահլիճներում:
Բոլոր մարզասրահներին, դահլիճներին ու լողավազանին կից գործում են առանձնացված հանդերձարաններ, ցնցուղներ: Կան նաև VIP հանդերձաններ առանձին ցնցուղներով: իսկ մարզասրահի հանդերձարանին կից գործում է նաև շոգեբաղնիք: Բոլոր հանդերձարաններն այստեղ վերանորոգվում են 2-3 տարին մեկ: Մարզահամալիրն ունի ընդարձակ ու հարմարավետ սպասասրահներ:
 
Այս մարզահամալիրը ընտանիքով այցելելու, մարզվելու և երեխաներին առողջ միջավայրում զարգացնելու համար նախատեսված անփոխարինելի վայր է: Այստեղ միշտ առաջարկվել են ծառայություններից օգտվելու հարմար պայմաններ՝ օրական, ամսական ու տարեկան վճարման հնարավորությամբ: «Նեպտուն» մարզահամալիրն իր գործունեության առաջին օրվանից եղել է մեծահասակների համար առողջ կենսակերպ վարելու, իսկ երեխաների ու պատանիների համար սպորտում ընդգրկվելու և հաջողություններ ունենալու հրաշալի հնարավորություն :
 
Yerevaklur.am
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն