Ապրիլի մեկից Հայաստանում կբարձրանան բնական գազի եւ<br /> էլեկտրաէներգիայի սակագները<br />


Ապրիլի մեկից Հայաստանում կբարձրանան բնական գազի եւ
էլեկտրաէներգիայի սակագները

  • 05-02-2009 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 1-ից Հայաստանում կբարձրանան բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները, ինչը պայմանավորված է ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բարձրացմամբ: Ըստ այդմ, կարող է վերանայվել նաեւ խմելու ջրի սակագինը: Այս մասին Ազգային Ժողովի փետրվարի 5-ի նիստում հայտնեց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը` ներկայացնելով հանձնաժողովի 2009թ.-ի գործունեության ծրագիրը: Նա նշեց, որ հանձնաժողովը բնական գազի եւ էլեկտրաէներգիայի նոր սակագները պետք է հաստատի եւ հանրությանն այդ մասին տեղյակ պահի մինչեւ փետրվարի վերջը: Ռ.Նազարյանը խուսափեց կանխատեսումներ անել գազի նոր սակագնի մեծության վերաբերյալ, քանի որ ռուսական կողմի եւ «ՀայՌուսգազարդ»-ի միջեւ բանակցություններն ավարտված չեն: Նրա խոսքերով, «գազի գինը բնակիչ բաժանորդների համար կարող է լինել ոչ այնքան շոշափելի, ոչ բնակիչ բաժանորդների համար գինը որոշակի կմեծանա եւ որոշակի խնդիրներ, իհարկե, կառաջացնի նաեւ էներգետիկայում»:
Նոյյան տապան  -   Տնտեսություն