Քրեակատարողական ծառայողները կանխել են թմրամիջոցների փոխանցման փորձը


 

Քրեակատարողական ծառայողները կանխել են թմրամիջոցների փոխանցման փորձը

  • 05-02-2021 17:30:33   | Հայաստան  |  Իրավունք

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները փետրվարի 4-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, նկատելով  շարժ հիմնարկի արգելագոտու մոտակայքում, անմիջապես զննության են ենթարկել վերոնշյալ տեղանքը: 
 
Զննությամբ արգելագոտու խոտածածկ հատվածում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա և հերոին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 2.7 գրամ և 0.2 գրամ զանգվածներ, թմրամիջոց հանդիսացող, սուբուտեքս հիշեցնող «B 8» մակնշմամբ 1 և մեթադոն տեսակի 24 դեղահաբ:
 
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
 
 ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք