Լեւոն Արոնյանը կմասնակցի Լինարեսի ավանդական միջազգային<br /> մրցաշարին<br />


 

Լեւոն Արոնյանը կմասնակցի Լինարեսի ավանդական միջազգային
մրցաշարին

  • 05-02-2009 19:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 18-ից մարտի 8-ը Իսպանիայի Լինարես քաղաքում կանցկացվի շախմատի միջազգային 26-րդ ավանդական մրցաշարը, որը համարվում է աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն: 8 ուժեղագույն գրոսմայստերներ միմյանց հետ կմրցեն 2 շրջանով: Նրանց թվում է նաեւ Լեւոն Արոնյանը (Հայաստան), ով 4-րդ անգամն է մասնակցում այդ մրցաշարին: Վերջին 3 տարիներին մրցաշարի 2-րդ շրջանն անցկացվում էր Մեքսիկայի Մորելիա քաղաքում: Այս անգամ այն ամբողջովին կկայանա Իսպանիայում:
Նոյյան տապան  -   Սպորտ