Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 123 նոր դեպք, առողջացել է 293 քաղաքացի


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 123 նոր դեպք, առողջացել է 293 քաղաքացի

  • 09-02-2021 11:14:33   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում փետրվարի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 123 նոր դեպք, առողջացել է 293 քաղաքացի, մահացել՝ 3-ը:
 
Մեկ օրում կատարվել է 2269 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 668464-ի: 
 
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168300 դեպք, որոնցից 160169-ն` առողջացած, 3126-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4221 պացիենտ:  Նախորդ օրն արձանագրվել է մահվան  1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել  այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 784 է:
 
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։
 
 ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play