«Moscow open» միջազգային գերմրցաշարին մասնակցում են 1500-ից<br /> ավելի շախմատիստներ<br />


 

«Moscow open» միջազգային գերմրցաշարին մասնակցում են 1500-ից
ավելի շախմատիստներ

  • 04-02-2009 19:30:00   | Ռուսաստան  |  Սպորտ
 ՄՈՍԿՎԱ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայում անցկացվող «Moscow open» շախմատի միջազգային գերմրցաշարում խաղացվել է 4 փուլ: A խմբում, որտեղ հանդես են գալիս 2300-ից բարձր վարկանիշով շախմատիստները, Հայաստանը ներկայացված է 9 շախմատիստներով: Ռաֆայել Վահանյանը եւ Գաբրիել Սարգսյանը իրենց հաշվին գրանցել են 2-ական ոչ-ոքի եւ հաղթանակ ու վաստակել են 3-ական միավոր: B խմբում ընդգրկված են մինչեւ 2300 վարկանիշով վարպետները: Հայաստանի շուրջ 2 տասնյակ ներկայացուցիչներից Ռոբերտ Աղասարյանը, Սուրեն Պողոսյանը, Դավիթ Գեւորգյանը եւ Սարգիս Մանուկյանը ունեն 4-ական միավոր: C խմբում, որտեղ ընդգրկված են միայն կանայք, Հայաստանը մասնակից չունի: Իսկ Մոսկվայի թիմում ընդգրկված են Կարինա Ամբարձումովան (նա վաստակել է 3,5 միավոր) եւ Տաթեւիկ Հայրապետյանը (2,5 միավոր): «Moscow open»-ի 7 խմբերում ընդհանուր առմամբ հանդես են գալիս ավելի քան 1500 շախմատիստներ:
Նոյյան տապան  -   Սպորտ