Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում տեղի է ունեցել մատուռի օծման հանդիսավոր արարողություն


Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում տեղի է ունեցել մատուռի օծման հանդիսավոր արարողություն

  • 10-02-2021 17:10:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՊՆ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի հրամանատարական կազմի և այլ պաշտոնյաների հետ այսօր ներկա եմ եղել զորամասում կառուցված մատուռի բացման և օծման հանդիսավոր արարողությանը, որն իրականացրել են Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ և Մայր Տաճարի լուսարարապետ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: 
 
«Զինվորների հոգևոր և գաղափարական դաստիարակությանը նպաստող աղոթավայրը կառուցվել է զորամասի հրամանատարական կազմի նախաձեռնությամբ:
 
Մատուռի հեղինակն է ճարատարապետ Խաչիկ Դանիելյանը»,- գրել է նա:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն