ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 446 դեպք, որից 235-ը՝ արտակարգ,արձանագրվել է 5 մահ


ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 446 դեպք, որից 235-ը՝ արտակարգ,արձանագրվել է 5 մահ

  • 15-02-2021 13:34:33   | Հայաստան  |  Հասարակություն

 
Փետրվարի 8-14-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 446 դեպք, որից 235-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 145 հրդեհի, 10 փլուզման, 1 պայթյունի, 1 դարափուլի, 2 քարաթափման, 10 ինքնասպանության փորձի դեպք, 55 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 120 կենցաղային կանչ. տուժել է 102 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 5 մահ:
 
Արձանագրվել է թունավորման 14 դեպք:
 
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 28 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 63 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 32 տրանսպորտային միջոց:
 
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play