Ադրբեջանի իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը. ՄԻՊ-ը հաղորդում է ուղարկել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին
16-02-2021 11:15:49 | Հայաստան | Իրավունք
Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին մանրամասն հաղորդում է ուղարկել, որ Ադրբեջանի իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային պահանջները:
«Հաղորդումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկվել է առանձին ընթացակարգով: Այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները:
Հաղորդման մեջ հատուկ նշում է արված, որ Ադրբեջանի իշխանությունները չարաշահում են իրավական ընթացակարգերը և քաղաքականացնում գերիների վերադարձի հարցը: Դրանով մեր հասարակակությանն ու առաջին հերթին` գերիների ընտանիքներին պատճառում են հոգեկան տառապանքներ, խաղում զգացմունքների հետ ու առաջ բերում նպատակային լարվածություն:
Հ.Գ. Հաղորդումը նոր է ներկայացված` հաշվի առնելով խորհրդի նստաշրջանի ժամկետները»: