Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցվել մեկ զինծառայողի աճյուն


Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցվել մեկ զինծառայողի աճյուն

  • 16-02-2021 10:44:27   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Փետրվարի 15-ին Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողների մասունքներ չեն հայտնաբերվել, փոխարենն ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ՝ նախնական տվյալներով զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) աճյուն: Նրա ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
 
ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ որոնողական աշխատանքներ այսօր չեն իրականացվելու:
 
Հրադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել են ընդհանուր 1379 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն