Հայկական կողմին փոխանցված 106 զինծառայողի մարմիններն անճանաչելի են. ԱՀ ԱԻՊԾ


Հայկական կողմին փոխանցված 106 զինծառայողի մարմիններն անճանաչելի են. ԱՀ ԱԻՊԾ

  • 17-02-2021 10:52:00   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում Ադրբեջանը հայկական կողմին էր փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ևս 106 աճյուն:
 
ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ Արցախի փրկարարներն ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, մարմինները վերադարձրել են Ստեփանակերտ: Բոլորն անճանաչելի են: Ենթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել և դիերը արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններից:
 
Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյում է եղել ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: Նախարարը հավաստիացրել է, որ զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնումների ուղղությամբ ձեռնարկվում է հնարավոր ամեն քայլ՝ նշելով, որ բանակցություններն առաջիկայում ևս կշարունակվեն: Նա նաև ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ծնողներին, մաղթել ուժ և համբերություն՝ համազգային ցավին դիմակայելու համար:
 
Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված դիերի ընդհանուր թիվը 1485 է:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն