37-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով


37-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

  • 18-02-2021 18:27:44   | Հայաստան  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Վրաստանի քաղաքացու մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
2021 թ. փետրվարի 15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ հայտնաբերել է իր հետ նույն անասնապահական ֆերմայում աշխատող տղամարդու դին` կախված վիճակում:
 
Պարզվել է, որ մահացած տղամարդը հանդիսանում է Վրաստանի քաղաքացի՝ ծնված 1984 թ.:
 
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմք՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասի հատկանիշներով:
 
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ տղամարդու մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play