Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 191 նոր դեպք,առողջացել 213, մահացել 5 քաղաքացի


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 191 նոր դեպք,առողջացել 213, մահացել 5 քաղաքացի

  • 19-02-2021 11:07:01   | Հայաստան  |  Հասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսի 191 նոր դեպք, առողջացել է 213 մարդ
Փետրվարի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170011 դեպք, որոնցից 161790-ն` առողջացած, 3158-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4266 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 697288 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 2931 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 191 նոր դեպք: Ունենք 213 առողջացած և 2 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 797 է:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն