Լիտվան հպարտ է՝ աշխարհում առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը


Լիտվան հպարտ է՝ աշխարհում առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը

  • 30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Հասարակություն
 
Այս տարի լրանում է Լիտվայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: 
 
«Համագործակցությունն ժամանակի ընթացքում խորացել է և ընդլայնվել՝ ստեղծելով ամուր գործընկերություն և սերտ համագործակցություն շատ ոլորտներում:
Լիտվան հպարտ է, որ աշխարհում 1-ին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը և առաջին երկրներից մեկն է, որի հետ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 1991 թվականին։
 
Այս տարի Հայաստանում Լիտվայի դեսպանության գործունեությունը նվիրված է լինելու այս կարևոր տարեդարձին:
 
Եկեք միասին տոնենք 30-ամյակը»,- գրված է դեսպանատան հաղորդագրությունում։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն