Հայաստանցի օգտատերերն ավելի քիչ են ֆիշինգային գրոհների ենթարկվել


Հայաստանցի օգտատերերն ավելի քիչ են ֆիշինգային գրոհների ենթարկվել

  • 22-02-2021 13:34:57   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 Հայաստանում ֆիշինգային գրոհների 2020-ին բախվել է օգտատերերի 10,34%-ն այն դեպքում, երբ Վրաստանում նման օգտատերերի բաժինը կազմել է 9,69%, իսկ Ադրբեջանում՝ 10,89%։
 
2019-ին Հայաստանում ֆիշինգային գրոհների է ենթարկվել օգտատերերի 14,52%-ը, Վրաստանում նույն տարվա ընթացքում նման գրոհների բախվել է օգտատերերի 13,83%-ը, իսկ Ադրբեջանում՝ 15,59%-ը։
 
Ինչպես վկայում են «Կասպերսկի» ընկերության տվյալները, ֆիշինգի միջին համաշխարհային մակարդակը 2020-ին կազմել է 13,21% նախորդ տարվա 15,17%-ի դիմաց։ 2020-ին «Հակաֆիշինգ» համակարգի օգնությամբ հաջողվել է կանխել օգտատերերի կողմից կեղծ էջեր անցնելու 434 898 635 փորձ։ Սա 32 289 484 փորձով պակաս է, քան 2019-ին:
Ընդ որում, անցյալ տարի «Հակաֆիշինգ» համակարգի գործարկումների քանակով առաջին տեղում է Բրազիլիան, որտեղ խարդախների ուղարկած հղումներով գոնե մեկ անգամ փորձել են անցնել օգտատերերի 19,94%-ը։ Երկրորդ և երրորդ տեղերում են Պորտուգալիան (19,73%) և Ֆրանսիան (17,90%):
 
«Անցյալ տարվա իրադարձություններն ազդել են ըստ թիրախ կազմակերպությունների կատեգորիաների ֆիշինգային գրոհների բաշխման վրա։ Վերջին մի քանի տարիներին ամենատարածված թիրախների եռյակն անփոփոխ էր մնում. բանկեր, վճարային համակարգեր և գլոբալ ինտերնետ-պորտալներ։ 2020-ին պատկերը փոխվել է։ Առաջին տեղ են դուրս եկել առցանց խանութները (18,12%), ինչը կարելի է կապել համավարակի պատճառով սահմանափակումների հետ կապված առցանց պատվերների ավելացած քանակի հետ։ Գլոբալ ինտերնետ-պորտալները մնացել են երկրորդ տեղում (15,94%), սակայն կորցրել են 5,18% 2019-ի ցուցանիշի համեմատ, իսկ բանկերը իջել են երրորդ տեղը համեստ 10,72% ցուցանիշով», - նշում են ընկերության փորձագետները։
 
Ֆիշինգի զոհ չդառնալու համար փորձագետներն օգտատերերին առաջարկում են միշտ ստուգել նամակն ուղարկողի հասցեի և դրա պարունակած հղման իսկությունը. եթե վստահ չեք դրանց բարեհուսության հարցում, պետք չէ բացել։ Եթե օգտատերն, այնուամենայնիվ, հայտվել է կասկած հարուցող կայքում, նա այնտեղ չպետք է թողնի որևէ անհատական տվյալ։ Եթե օգտատերը կարծում է, որ  պատահական փոխանցել է իր գաղտնաբառը չարագործներին, անհրաժեշտ է անհապաղ փոխել այն։ Պետք է օգտագործել պաշտպանված միացում՝ հատկապես եթե օգտատերը մտնում է կարևոր կայքեր (օրինակ՝ ինտերնետ-բանկինգի համակարգ)։ Հարկ է հնարավորինս խուսափել ոչ անվտանգ հանրային Wi-Fi ցանցերից։ Այդ ամենը կնվազեցնի աննկատ ֆիշինգային կայքում հայտնվելու ռիսկը։ Պարտադիր է օգտագործել հակաֆիշնգային տեխնոլոգիաներով պաշտպանական լուծում։ Ծրագիրը կզգուշացնի օգտատիրոջը, եթե նա փորձի անցնել խարդախ կայք, և կարգելափակի այն։
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play