Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 166 նոր դեպք, առողջացել 231-ը, մահացել 7 քաղաքացի


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 166 նոր դեպք, առողջացել 231-ը, մահացել 7 քաղաքացի

  • 23-02-2021 11:10:46   | Հայաստան  |  Հասարակություն

 
Փետրվարի 23-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 170672 դեպք, որոնցից 162329-ը` առողջացած, 3171-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4366 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 710201 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 2872 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք: Ունենք 231 առողջացած և 4 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 806 է:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն