ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու Բելառուսի դեսպանը քննարկել են հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները


ՀՀ էկոնոմիկայի նախարարն ու Բելառուսի դեսպանը քննարկել են հայ-բելառուսական համագործակցության հեռանկարները

  • 23-02-2021 15:40:46   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: 
 
Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանը շնորհավորել է Ալեքսանդր Կոնյուկին Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստանի և Բելառուսի միջև ձևավորված տնտեսական կապերն ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն, նաև կյանքի կկոչվեն երկկողմ պայմանավորվածությունները։
 
Այնուհետև զրուցակիցները քննարկել են տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի կազմակերպմանը, օրակարգին, միջոցառման անցկացման ժամկետներին վերաբերող մի շարք հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական փոխշահավետ համագործակցությանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ագրոարդյունաբերական։ Զրուցակիցները կարևորել են համատեղ ձեռնարկությունների ստեղծումը և երկու երկրների արտադրանքի մրցունակության բարձրացումը։ Արծարծվել է օդային հաղորդակցության ակտիվացման հարցը։
 
Կողմերը քննարկել են նաև ԵԱՏՄ շրջանակում արդյունավետ փոխգործակցությունը։
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն