ԱԱՏՄ-ն իրազեկում է «Նիտրօքսոլին» դեղի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի մասին
23-02-2021 17:10:53 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի կողմից կարգադրագրեր են տրվել «Ալֆա-ֆարմ», «Ֆարմատեք», «Տոնուս-Լես», «Նատալի ֆարմ», «Վագա-ֆարմ», «Ալֆա-ֆարմ իմպորտ» ընկերություններին դեղի շրջանառությունը դադարեցնելու և հետկանչի վերաբերյալ։
Կարգադրագրերը տրվել են՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության 2021 թ. փետրվարի 22-ի թիվ 0101016121 փորձագիտական եզրակացությունը, համաձայն որի՝
Դեղի հետկանչն իրականացնողներին հանձնարարվել է ընթացքի, իրականացված միջոցառումների մասին 3 օրը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել Տեսչական մարմին՝ ՀՀ ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129 և [email protected], [email protected] հասցեներով, ինչպես նաև հետկանչի ավարտից հետո դեղի ոչնչացումը իրականացնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածով և ՀՀ առողջապահության նախարարի 2013 թ. փետրվարի 1-ի «Դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 05-Ն հրամանով սահմանված կարգով։