2020-ին Եղվարդ համայնքում իրականացվել է մոտ 1 մլրդ դրամի սուբվենցիոն 5 ծրագիր

26-02-2021 10:44:35   | Կոտայքի մարզ  |  Հասարակություն



 
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Եղվարդ խոշորացված համայնքում, քննարկվել են իրականացված և առաջիկայում նախատեսված աշխատանքները: 
 
«Համայնքում անցած տարի իրականացվել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ ընդհանուր 1 միլիարդ 147 միլիոն դրամ արժողությամբ: Ծրագրերից մեկը՝ Եղվարդ քաղաքի ներհամայնքային փողոցների
ասֆալտապատումը, ավարտված է, սուբվենցիոն մյուս 4 ծրագրերի՝ Զովունու կոյուղու կոլեկտրի կառուցման, Արագյուղի մշակույթի տան վերանորոգման, Բուժականի կենտրոնական փողոցի ասֆալտապատման, Եղվարդում հանգստի գոտու կառուցման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են։
 
Հորդորել եմ խստորեն հետևել աշխատանքների ընթացքին, որպեսզի դրանք իրականացվեն պատշաճ և սահմանված ժամկետներում:
 
Համայնքի կողմից ընթացիկ տարում ևս 5 սուբվենցիոն ծրագրային հայտ է ներկայացվել:
 
Քննարկել ենք նաև կրթությանը, համայնքում մշակութային և սպորտային կյանքի զարգացմանը, ինչպես նաև տրանսպորտի, բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների առկա վիճակին, տրանսպորտին և այլ խնդիրներին առնչվող մի շարք հարցեր: Ներկայացվել են առկա բացերն ու նշվել դրանց լուծմանն ուղղված քայլերը»:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 103 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար