Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 283 նոր դեպք, առողջացել 181, մահացել է 8 մարդ


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 283 նոր դեպք, առողջացել 181, մահացել է 8 մարդ

  • 26-02-2021 11:12:55   | Հայաստան  |  Հասարակություն

Փետրվարի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171510 դեպք, որոնցից 163165-ն` առողջացած, 3183-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4349 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 720629 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 3947 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք: Ունենք 181 առողջացած և 4 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 813 է:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն