Բերման ենթարկված երիտասարդի մոտ սառը զենքեր են հայտնաբերվել. ոստիկանություն

26-02-2021 17:54:30   | Հայաստան  |  Հասարակություն





Փետրվարի 23-ին՝ ժամը 20:20-ին, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Բարեկամություն» կայարանից, սառը զենք կրելու կասկածանքով, բերման են ենթարկել Երևանի Փափազյան փողոցի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդի:
Նրա ձեռքի պայուսակում 10 սանտիմետր շեղբի երկարությամբ դանակ և մետաղյա կռփազենք է եղել:
 
Սառը զենքերն առգրավվել են, նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
 
Չկա վիճակագրություն, թե նման հայտնաբերումներով ծանր և առանձնապես ծանր քանի հանցագործություն է կանխել ոստիկանությունը: Հորդորում ենք մեր քաղաքացիներին, հատկապես՝ երիտասարդներին, չխախտել օրենքը և հասարակական վայրերում չկրել հրազեն, սառը զենք: Հիշեցնենք, որ նման արարքը հղի է իրավական հետևանքներով:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 186 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար