Հայաստանում առողջապահության ոլորտում մասնագիտացված իրավաբանների կարիք կա.ԱՆ նախարար


Հայաստանում առողջապահության ոլորտում մասնագիտացված իրավաբանների կարիք կա.ԱՆ նախարար

  • 01-03-2021 10:25:43   | Հայաստան  |  Հասարակություն

Շաբաթ օրը Հայ-ռուսական համալսարանի «Առողջապահական իրավունք»  մագիստրոսական ծրագրի դասախոսներն ու ուսանողները հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։
 
Անահիտ Ավանեսյանը ուսանողներին ներկայացրել է նախարարության աշխատանքի ուղղությունները, սկզբունքներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև համավարակի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները, խոսել է ընթացող օրենսդրական փոփոխությունների գործընթացի մասին, պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին։
 
Նախարարը ուսանողների հետ հանդիպման ընթացքում կարևորել է «Առողջապահական իրավունք» մագիստրոսական ծրագրի դերակատարությունը առողջապահության ոլորտում մասնագիտացված իրավաբանների որակավորման հարցում։
 
Հանդիպման ավարտին պատրաստակամություն է հայտնվել ընդլայնել համագործացկության շրջանակը՝ նախանշելով համատեղ աշխատանքի ուղղությունները։
 
Հիշեցնենք, որ «Առողջապահական իրավունք» մագիստրոսական ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին Հայ-ռուսական համալսարանում Երևանի պետական բժշկական համալսարանի հետ համագործակցության արդյունքում։ Այն առաջինը և դեռևս միակն է տարածաշրջանում իր բնույթով։
 
«Առողջապահական իրավունք»
 
մագիստրոսական ծրագրի անձնակազմ
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play