Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին


Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին

  • 01-03-2021 17:38:00   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության Ֆեյսբուքի էջում գրել է.
 
«Փետրվարի 23-ին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրության հանդիսավոր արարողություն:
 
Նախարար Աշոտ Բախշիյանը գյուղատնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչների է շնորհել «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալ և թանկարժեք նվերներ:
 
Նախարարի խոսքով, պարգևատրությունը պետք է տեղի ունենար 2020 թվականի հոկտեմբերի 2–րդ  կիրակի օրը, որն ավանդաբար նշվում է որպես Գյուղատնտեսության աշխատողի օր:
 
Սակայն, հայտնի պատճառով նախատեսված արարողությունը հետաձգվել է:
 
Նույն օրը, պարգևների ու նվերների հանձնումից հետո, ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը հանդես է եկել իր զբաղեցրած պաշտոնից հրաժարականի մասին հայտարարությամբ:
 
«Շնորհակալություն հայտնելով բոլորին համատեղ ու նվիրված աշխատանքի համար՝ ցանկանում եմ հայտնել նախարարի պաշտոնից իմ հրաժարականի մասին: Որոշման պատճառներն անձնական են:
 
Բոլորիդ մաղթում եմ շարունակել եռանդուն ու բեղմնավոր աշխատանքն՝ ի բարօրություն մեր երկրի»,- մասնավորապես ասել է Աշոտ Բախշիյանը:
‼️Հաջորդ օրը, փետրվարի 24-ին, զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին հայտնել է նաև ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջիվան Հայրապետյանը»:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն