Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Նիդեռլանդների Թագավորության դեսպանին

02-03-2021 18:53:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության առաջին ռեզիդենտ դեսպան Նիկոլաս Սխերմերսին:
 
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանում Նիդեռլանդների ռեզիդենտ դեսպանության բացումը և հույս հայտնել, որ Հայաստանում դեսպանի ներկայությունը թույլ կտա առավել ակտիվացնել երկու երկրների միջև շփումներն ու հարաբերությունները:
 
Նիդեռլանդների դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրել
է փոխվարչապետին, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-նիդեռլանդական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:
 
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց մեղմման ուղղությամբ Կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ:
 
Քննարկվել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև տնտեսական ոլորտում համագործակցության համար առկա նախադրյալները: Փոխվարչապետը կարևորել է և հեռանկարային է համարել, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում հնարավոր համագործակցության զարգացումը՝ ներկայացնելով դեսպանին Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ երկրի ներդրումային ներուժը:
 
 
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությանը: Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է ՀԸԳՀ հիմքի վրա մշակված տարբեր ոլորտների ռազմավարությունների ընթացքը: Երկուստեք կարևորվել են արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները և այդ ուղղությամբ համագործակցության խորացումը: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 167 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար