ՔԿ-ն վարույթ է ընդունել «Ազատության» լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով հարուցված քրգործը


ՔԿ-ն վարույթ է ընդունել «Ազատության» լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքով հարուցված քրգործը

  • 03-03-2021 18:50:41   |   |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում պարզելու «Ազատություն» լրատվական կենտրոնի՝ լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի հանգամանքները:
 
Նախնական տվյալներով՝ 2021 թ. փետրվարի 23-ին Երևան քաղաքի Թումանյան-Սայաթ-Նովա և Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկների հատվածում հավաքի մասնակից մի խումբ անձինք հարձակվել են «Ազատություն» լրատվական կենտրոնի նկարահանող խմբի՝ օպերատորի և լրագրողի վրա, հարվածներ հասցրել նրանց, ինչպես նաև վնասել տեսախցիկը, որի հետևանքով վերջիններս չեն կարողացել լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները, և այդ կերպ խոչընդոտվել է նրանց օրինական մասնագիտական գործունեությունը:
 
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով, որը 2021 թ.մարտի 2-ին ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
 
Կատարվում է նախաքննություն:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք