Վերաքննիչ դատարանը քննում է Արա Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքը
04-03-2021 16:00:37 | Հայաստան | Իրավունք
Վերաքննիչ դատարանում քննվում է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը:
Արա Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է համարում, իսկ կալանավորումը՝ ապօրինի:
Փետրվարի 21-ին կալանավորված Արա Սաղաթելյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, , բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու համար: