Հունվարի 26-ին Երեւանում տեղի կունենա շախմատի հանրապետական<br /> ֆեդերացիայի հաշվետու ընտրական կոնֆերանսը<br />


 

Հունվարի 26-ին Երեւանում տեղի կունենա շախմատի հանրապետական
ֆեդերացիայի հաշվետու ընտրական կոնֆերանսը

  • 23-01-2009 19:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 26-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի կունենա Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաշվետու ընտրական կոնֆերանսը: Ինչպես «ՆՏ»-ի թղթակցին հայտնեց շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, կոնֆերանսում կքննարկվեն 2 տարում կատարված աշխատանքները, կլսվի վերստուգիչ հանձնաժողովի զեկուցումը: Օրակարգի վերջին հարցը ընտրություններն է:
Նոյյան տապան  -   Սպորտ