Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք է փոխանցվել

05-03-2021 11:59:27   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն



Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից Արտակարգ իրավիճակների ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք: Այս մասին տեղեկացրեց Արցախի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
 
«Նրանց  ինքնությունը պարզ
կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք: Պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից Արցախի հարավային թևում Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել:  Այսօր՝ մարտի 5-ին, որոնումները շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում»,-մանրամասնեց Թադևոսյանը:
 
Զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 127 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար