Շնորհավորում եմ իրական գարունը բերող այս գեղեցիկ տոնի կապակցությամբ. Տիգրան Ավինյան


Շնորհավորում եմ իրական գարունը բերող այս գեղեցիկ տոնի կապակցությամբ. Տիգրան Ավինյան

  • 08-03-2021 10:44:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ:
 
«Սիրելի՛ կանայք,
 
Շնորհավորում եմ իրական գարունը բերող այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Այն պատեհ առիթ է մեր սերն ու երախտագիտությունն արտահայտելու գեղեցիկ սեռի հանդեպ՝ առանձնահատուկ կերպով արժևորելով մեր մայրերի, կանանց ու քույրերի անգնահատելի ներդրումը մեր կյանքում:
 
Ուզում եմ իմ առանձնակի ակնածանքն ու խոնարհումն արտահայտել մեր մայրերի նկատմամբ, որոնք հայրենիքին տվեցին իրենց ամենաթանկը՝ զավակին: Ձեր նկատմամբ հավերժ պարտք ունենք, որի մասին պարտավոր ենք հիշել ամեն օր և գործել այդ գիտակցությամբ:
 
Բոլոր կանանց մաղթում եմ երջանկություն և առողջություն, ինչպես նաև` մշտապես ոգեշնչելու սեփական ներկայությամբ և լուսավորելու՝ բացառիկ իմաստությամբ»։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play