Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտորի, Էյշի քաղաքապետի և Ստարտափերի տան գործադիր տնօրենի հետ


Դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Լյուքսեմբուրգի համալսարանի ռեկտորի, Էյշի քաղաքապետի և Ստարտափերի տան գործադիր տնօրենի հետ

  • 09-03-2021 10:48:15   | Նիդեռլանդներ  |  Հասարակություն

 
Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն այցելել է Լյուքսեմբուրգի համալսարան, ուր ռեկտոր Ստեֆան Պալաժի հետ հանդիպմանը քննարկել է նախորդ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։
 
Հանդիպումից հետո ռեկտորի ուղեկցությամբ դեսպան Բալայանը շրջայց է կատարել համալսարանի տարածքում, ծանոթացել տարբեր մասնաշենքերում տեղակայված ուսումնական և գիտահետազոտական կենտրոնների գործունեությանը։
 
Տիգրան Բալայանի հաջորդ կանգառը Լյուքսեմբուրգի՝ մեծությամբ 2-րդ քաղաք, 2022թ. Եվրոպայի մշակությաին մայրաքաղաք Էյշն էր, որտեղ կայացել է դեսպանի հանդիպումը քաղաքապետ Միշո Ջորջի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունների շուրջ։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնական քայլեր ձեռնարկել մշակութային և բարձր տեխնոլոգիաների բնակագավեռներում փոխգործակցության հաստատման վերաբերյալ։
 
Օրվա վերջին հանդիպումը դեսպան Բալայանն անցկացրել է Լյուքսեմբուրգի խոշորագույն Ստարտափերի տանը։ Վերջինիս գլխավոր գործադիր տնօրեն Ֆիլիպ Լինստերը ներկայացրել է մեկ տանիքի տակ գործող բազմաթիվ ստարտափերի և միջազգային ընկերությունների գործունեությունը և կենտրոնի ընձեռած հնարավորությունները, որը միտված է խթանելու նորարարական մոտեցումներով բիզնեսների գործունեության արդյունավետության բարձրացմանը։
 
Հանդիպմանը հանգմանալից քննարկում է ծավալվել երկու երկրների նորարական կենտրոնների համագործակցության հնարավորությունների, փորձի փոխանակման ուղիների շուրջ։
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն