Բնության դեմ կատարված ցանկացած ապօրինություն պետք է պատշաճ արձագանք ստանա. ԲԸՏՄ


Բնության դեմ կատարված ցանկացած ապօրինություն պետք է պատշաճ արձագանք ստանա. ԲԸՏՄ

  • 09-03-2021 14:50:40   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով EcoNews.am կայքում հրապարակված նյութին՝ Սյունիքում տեղի ունեցած վայրի խոզի ապօրինի որսի վերաբերյալ, որտեղ նաև իր մասնակցությունն է ունեցել Արարատի տարածքայինի բաժնի պետ Արմեն Բավոյանը:
 
«Հարկ ենք համարում հիշեցնել, որ վերոնշյալ դեպքը արձանագրվել է ԲԸՏՄ Սյունիքի ղեկավարի կողմից, ով անձամբ իրականացրել է վերահսկում ԲԸՏՄ ղեկավար Գնել Հասրաթյանի և ՀՀ ոստիկանության կողմից տրված տեղեկատվության հիման վրա։ Դեպքի մասին ավելի վաղ՝ ս.թ. փետրվարի 22-ին ՀՀ ԲԸՏՄ ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրել ենք հրապարակում https://www.facebook.com/.../a.19496348.../2854430514808206/ մանրամասների վերաբերյալ։ Այս պահին դեպքի հիման վրա հետաքննությունը ընթացքի մեջ է ՀՀ ոստիկանությունում։
 
ԲԸՏՄ տեսչական ղեկավարը հետամուտ է, որպեսզի նման դեպքերը մանրակրկիտ պարզաբանում ստանան։ Կատարվում է ծառայողական քննություն, և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։
 
Հայաստանի Հանրապետությունում օրենքը գործում է բոլորի համար՝ անկախ քաղաքացու կարգավիճակից, և բնության դեմ կատարված ցանկացած ապօրինություն պետք է օրենքի սահմաններում պատշաճ արձագանք ստանա»:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն