Սոցփաթեթի ծառայությունները կավելանան


Սոցփաթեթի ծառայությունները կավելանան

  • 09-03-2021 19:30:46   | Հայաստան  |  Հասարակություն

 
Սոցփաթեթի շահառու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման, մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է սոցփաթեթի ծառայությունների ավելացման նախագիծ:
 
Ըստ այդմ՝ նախատեսվում է․
 
Սոցփաթեթի համար հատկացվող միջոցների օգտագործում նաև մարզաառողջարարական, սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար։
 
Հնարավորություն` սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն օգտագործել նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկի մարման կամ առողջապահական փաթեթի մեջ չներառված լրացուցիչ ծառայություններից օգտվելու համար։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play