Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 340 նոր դեպք, առողջացել է 163, մահացել 7 քաղաքացի


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 340 նոր դեպք, առողջացել է 163, մահացել 7 քաղաքացի

  • 10-03-2021 11:14:59   | Հայաստան  |  Հասարակություն

 
Մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175538 դեպք, որոնցից 165259-ը` առողջացած, 3237-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6208 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 757660 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 2312 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 340 նոր դեպք: Ունենք 163 առողջացած և 5 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 834 է:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն