Արցախում մեկնարկել են գարնանացանի աշխատանքները


Արցախում մեկնարկել են գարնանացանի աշխատանքները

  • 10-03-2021 14:30:04   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են՝ Արցախում մեկնարկել են գարնանացանի աշխատանքները:
 
Նախարարությունում գրանցված օպերատիվ տվյալների համաձայն՝ առ մարտի 9-ը Արցախում կատարվել է գարնանացան մշակաբույսերի ավելի քան 1400 հա հերկ:
 
Ցանվել է, ընդհանուր առմամբ, 445.6 հա տարածք, այդ թվում 352,6 հա հացահատիկային մշակաբույսեր, 13 հա արևածաղիկ, 38 հա կտավատ, 23 հա սիսեռ, 19 հա կերային մշակաբույսեր:
 
Ցանքսերում ընթանում են նաև սնուցման (ազոտական պարարտանյութով) և մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքներ:
 
Հաղորդվում է, որ նշված ցուցանիշները մեկնարկային են. ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը, կատարվող աշխատանքներին զուգընթաց, կներկայացնի թարմացված տվյալներ:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն