Արցախի և Հայաստանի դպրոցականներն այցելել են ԱԻՆ


Արցախի և Հայաստանի դպրոցականներն այցելել են ԱԻՆ

  • 10-03-2021 16:16:34   | Հայաստան  |  Հասարակություն

Արցախցի երեխաներն իրենց Հայաստանի ընկերների հետ այցելել են Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու «911» ծառայության իրականացմանը: 
 
Unicef-ը և «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպությունը նախորդ տարվա դեկտեմբերից համատեղ ծրագիր են իրականացնում, որը կրում է «Արցախից ժամանած երեխաների սոցիալական ինտեգրացիա» խորագիրը: 6-18 տարեկան 70-ից ավելի դպրոցականների համար արտթերապիայի, սպորտային խաղերի և աղետների ռիսկերի կառավարման դասընթացներ են անցկացվել:
 
ԱԻՆ մասնագետները երեխաներին ներկայացրել են ՃԿԱԿ-ի աշխատանքը, հիշեցրել այն գործողությունների հաջորդականությունը, որոնք անհրաժեշտ է անել երկրաշարժի դեպքում:
 
Նախատեսվում է, որ տարբեր ծրագրերի շրջանակում տարվա ընթացքում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն կայցելեն մի քանի հարյուր դպրոցականներ՝ ճանաչողական նպատակով:  
 
 ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն