Ախթալայի կամրջի մոտ տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակ է


Ախթալայի կամրջի մոտ տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակ է

  • 16-03-2021 10:29:25   | Հայաստան  |  Հասարակություն

 
Մ-6‚ Վանաձոր - Ալավերդի - հայ-վրացական սահման միջպետական ճանապարհի 66.5 կմ-ին՝ Ախթալայի կամրջի մոտ‚ տեղի է ունեցել քարաթափում` հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:  
 
Ճանապարհը հիմնանորոգող ընկերության աշխատանքների շնորհիվ ճանապարհը երթևեկության համար միակողմանի բացվել է։
 
Կատարվում են մաքրման աշխատանքներ՝ ճանապարհը երկկողմանի բացելու համար։
 
Վարորդներին հորդորում ենք նշված հատվածում երթևեկելիս ուշադիր լինել։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն