Հայաստանում օգտատերերն ավելի քիչ են ենթարկվում կրիպտոմայներների գրոհների


Հայաստանում օգտատերերն ավելի քիչ են ենթարկվում կրիպտոմայներների գրոհների

  • 16-03-2021 10:33:08   | Հայաստան  |  Կազմակերպություններ

 Հայաստանում թաքնված կրիպտոմայներների գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2020-ին կազմել է 2.39%՝ 2019-ի 3,51% ցուցանիշի դիմաց: Եթե 2020-ին Վրաստանում օգտատերերի համակարգիչների 1,66%-ի վրա մայներների գաղտնի տեղադրման փորձեր են գրանցվել, ապա 2019-ին՝ 2,80%-ի։ Ադրբեջանում այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 4,02% և 2,29%։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
 
Անցյալ տարի ընկերությունն աշխարհում հայտնաբերել է 1 523 148 եզակի օգտվողների համակարգիչներում թաքնված կրիպտոմայներների տեղադրման փորձեր: Գրոհների ընդհանուր ծավալում մայներների մասնաբաժինը կազմել է 2,49%, իսկ Risktool տիպի բոլոր ծրագրերի շարքում' 13,82%: 2019-ին մայներների տեղադրման փորձեր են արձանագրվել 2 259 038 օգտատերերի համակարգիչներում։ Ընդհանուր առմամբ, մայներների գրոհների բաժինը հարձակումների ընդհանուր թվում կազմել է 3,64%, և Risktool տիպի բոլոր ծրագրերի շարքում' 6,94%:
 
Փորձագետները նշում են, որ թաքնված մայների տեղադրման դեպքում համակարգն ավելի դանդաղ է արձագանքում օգտատիրոջ գործողություններին, քանի որ սարքի հիշողությունը, պրոցեսորը և տեսաքարտը զբաղված են կրիպտոմայնինգով։ Ընդ որում, մայների աշխատանքի դեպքում էլեկտրաէներգիայի ծախսն աճում է մոտ հինգ անգամ, և էլեկտրոնիկայի ավելի մեծ ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել համակարգչի վաղաժամ շարքից դուրս գալուն։ Առանց օգտատիրոջ գիտության կրիպտոմայներների տեղադրումը կանխելու համար հարկ է հետևել սարքի, համացանցի, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստի և մեսենջերների օգտագործման անվտանգության կանոններին, ինչպես նաև սարքում մշտապես օգտագործել հուսալի հակավիրուսային ծրագիր։
 
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ