Լևոն Պաչաջյանը նշանակվել է Եվրոպայում ՀՖՖ դեսպան


Լևոն Պաչաջյանը նշանակվել է Եվրոպայում ՀՖՖ դեսպան

  • 18-03-2021 13:12:59   | Հայաստան  |  Սպորտ

 
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը նշանակվել է Եվրոպայում ՀՖՖ դեսպան: 
Այդ նշանակումից հետո ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Պաչաջյանի հետ. 
 
«Ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայում ՀՖՖ դեսպան նշանակվելը։ Հպարտ եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից նման առաջարկ է եղել: Ես այն ընդունեցի շատ մեծ ոգևորությամբ։ Ուրախությամբ և հսկայական պատասխանատվությամբ եմ մոտենում այս գործին։ Կաշխատեմ իմ համեստ ներդրումն ունենալ հայկական ֆուտբոլում նոր անուններ բացահայտելու և հետագա զարգացում ապահովելու մեջ»: 
 
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով Լևոն Պաչաջյանի նշանակմանը, ասել է.
 
«Մշտապես նշել ենք, որ կարևորում ենք Հայաստանի ազգային հավաքականում մեծ դերակատարում ունեցած ֆուտբոլիստների ներգրավվածությունը հայկական ֆուտբոլում կատարվող գործընթացներին: Լևոն Պաչաջյանը ոչ շատ վաղ անցյալի մեր հայտնի և սիրված ֆուտբոլիստներից է, որն արդեն երկար տարիներ է՝ հանդես է գալիս Շվեդիայում, լավ ծանոթ է եվրոպական ֆուտբոլին: Վստահ եմ, որ Պաչաջյանի փորձը, գիտելիքները և խանդավառությունը կօգնեն նրան պատվով իրականացնել իր կողմից ստանձնած պարտականությունները»:
Նոյյան տապան  -   Սպորտ