Արցախի ոստիկանությանը սոցիալական աջակցության փաստաթղթերի կեղծման վերաբերյալ նյութեր են փոխանցվել


Արցախի ոստիկանությանը սոցիալական աջակցության փաստաթղթերի կեղծման վերաբերյալ նյութեր են փոխանցվել

  • 19-03-2021 11:33:16   | Արցախ (ԼՂՀ)  |  Իրավունք

Արցախի դատախազությունը ոստիկանությանը նյութեր է փոխանցել ՝ բռնազավթված արցախյան բնակավայրերի բնակիչների սոցիալական աջակցության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փաստաթղթերի առերևույթ կեղծման վերաբերյալ:
 
«Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների   նախարարությունից դատախազությանը տեղեկություն է տրամադրվել Ադրբեջանի զինված ուժերի կողմից բռնազավթված արցախյան բնակավայրերի բնակիչներին հատկացվող սոցիալական աջակցության գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախարարությանը փոխանցված փաստաթղթերում անճշտությունների վերաբերյալ: Արցախի Հանրապետության դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում կատարված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա առերևույթ   պաշտոնեական փաստաթղթերի կեղծման դեպքերի վերաբերյալ թվով 10 նյութ է   փոխանցել ոստիկանությանը` Արցախի Հանրապետության քրեական դատավարության   օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար»,-նշում են դատախազությունից:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում   է   անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական   դատավարության օրենսգրքով  սահմանված  կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 Արցախի գլխավոր դատախազություն
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք