Փրկարարները դադարեցրել են անձրևաջրերի հոսքը և կանխել տների ջրալցումը


Փրկարարները դադարեցրել են անձրևաջրերի հոսքը և կանխել տների ջրալցումը

  • 24-03-2021 21:15:21   | Հայաստան  |  Հասարակություն

Մարտի 24-ին, ժամը 11։00-ից 11։43-ն Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Ապարան քաղաքի Զ․Դարյանփողոցում, Շահումյան 22-րդփողոցում, ՌյաԹազաևՔուչակգյուղերումգտնվողմիքանիտներում սելավտարերըխցանվելեն, անձրևաջրերը լցվում են տները։
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ անձրևաջրերը լցվել են Շահումյան 22-րդ փողոցում գտնվող անասնագոմերից մեկը, մոտակա տան նկուղ և հյուրասենյակ, Զ․Դարյանփողոցումգտնվողտներիցմեկը, ՌյաԹազագյուղումգտնվողտներիցմեկիբակևՔուչակգյուղի 7-րդփողոցումգտնվողտներիցմեկինկուղ։
 
Փրկարարները մաքրել են սելավատարերը, դադարեցրել անձրևաջրերի հոսքը, փոխել հունը և կանխել տների ջրալցումը։
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play