Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի հիվանդության 1257 նոր դեպք, առողջացել 242, մահացել 18 քաղաքացի


Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի հիվանդության 1257 նոր դեպք, առողջացել 242, մահացել 18 քաղաքացի

  • 25-03-2021 11:03:03   | Հայաստան  |  Հասարակություն

 
Մարտի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 187441 դեպք, որոնցից 169727-ը` առողջացած, 3416-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13427 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 822634 թեստավորում:
 
Այսպիսով` երեկ կատարվել է 5228 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1257 նոր դեպք: Ունենք 242 առողջացած և 18 մահվան դեպք:
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 871 է:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն