Կանխվել է թմրամիջոցների փոխանցումը «Կոշ» ՔԿՀ


Կանխվել է թմրամիջոցների փոխանցումը «Կոշ» ՔԿՀ

  • 29-03-2021 11:40:35   | Հայաստան  |  Իրավունք

 
Մարտի 28-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի տեղանքի զննության արդյունքում ներքին արգելագոտու տարածքում հայտնաբերել են ներնետված պոլիէթիլենային տարա և կպչուն ժապավենով պարուրված փաթեթ: 
 
Վերոնշյալ տարայում առկա է եղել բջջային հեռախոս, իսկ փաթեթում՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 13 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,17 և 2 գրամ քաշերով առանձնացված զանգվածներ, թմրամիջոց հանդիսացող, սուբուտեքս հիշեցնող «B 8» մակնշմամբ 1 դեղահաբ, ինչպես նաև փաթեթի ծանրությունն ապահովելու համար նախատեսված քար: 
 
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք