Հայաստանում կապի ծառայություններից ստացված հասույթը<br /> 2008թ.-ի հունվար-նոյեմբերին աճել է 13,5%-ով<br />


Հայաստանում կապի ծառայություններից ստացված հասույթը
2008թ.-ի հունվար-նոյեմբերին աճել է 13,5%-ով

  • 14-01-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում կապի ձեռնարկությունների ծառայություններից ստացված հասույթն, ընթացիկ գներով, կազմել է 154 մլրդ 367,2 մլն դրամ կամ մոտ 504,8 մլն ԱՄՆ դոլար (առանց ավելացված արժեքի հարկի), ինչը 2007թ.-ի հունվար-նոյեմբերի նկատմամբ, համադրելի գներով, աճել է 13,5%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2008թ.-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում ընդհանուր օգտագործման տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը 2007թ.-ի հունվար-նոյեմբերի նկատմամբ նվազել է 9,1%-ով եւ կազմել 8 մլն 574,2 հազ տոննա, իսկ բեռնաշրջանառության ծավալը աճել է 6,3%-ով եւ կազմել 2 մլրդ 695,6 մլն տոննա-կմ: Նույն ժամանակահատվածում ընդհանուր օգտագործման տրանսպորտով ուղեւորափոխադրումների ծավալը 2007թ.-ի հունվար-նոյեմբերի նկատմամբ նվազել է 2,9%-ով եւ կազմել 224 մլն 586,1 հազ մարդ, իսկ ուղեւորաշրջանառության ծավալը աճել է 4,1%-ով եւ կազմել 3 մլրդ 598,5 մլն ուղեւոր-կմ: Հանրապետությունում 2008թ.-ի հունվար-նոյեմբերին ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2007թ.-ի հունվար-նոյեմբերի նկատմամբ աճել է 12%-ով եւ կազմել 1 994, ընդ որում դրանց հետեւանքով զոհվել է 363 մարդ (աճը` 3,7%), վիրավորվել` 2 850 մարդ (աճը` 14,3%):
Նոյյան տապան  -   Տնտեսություն